Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են բազմաթիվ հարցեր, այդ թվում Արցախի հակամարտությունը![]() 7 հուլիսի 2011 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին Մոկսվայում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումները առանձնանում են փոխվստահությամբ, կառուցողականությամբ եւ դաշնակցային հարաբերություններին բնորոշ հատուկ բովանդակությամբ: Շնորհակալություն հայտնելով Մոսկվա պաշտոնական այցելության հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Երկու երկրների ղեկավարների միջեւ շփումների պարբերականությունը կանխորոշված է հայ-ռուսաստանյան դաշնակցային գործընկերության բնույթով, որոնք վերջին երեք տարիներին տեղի են ունենում առանձնահատուկ ինտենսիվությամբ: Դրանով են պայմանավորված նաեւ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հաճախակի հանդիպումները»: Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից զրույց ունեցան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի շուրջ, քննարկվեցին նոր պայմանագրային փաթեթի նախապատրաստման աշխատանքները, որոնք նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակով առաջիկա հանդիպումների ընթացքում: Բանակցությունների օրակարգում էին երկկողմ ռազմա-քաղաքական համագործակցությունը, արտաքին քաղաքական համադրումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը: Նախարարները քննարկեցին տնտեսական փոխգործակցության առավել խորացման նպատակով նախատեսվող ծրագրերը, անդրադարձան Դոնի Ռոստովում հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, գոհունակությամբ նշվեց, որ անցյալ տարվա ինտենսիվ աշխատանքի արդյունքում արդեն գերազանցվել է առեւտրաշրջանառության մինչճգնաժամային մակարդակը, եւ այս տարվա առաջին ամիսների տվյալները լավատեսություն են ներշնչում: Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը, բարձր գնահատելով այս տարվա ապրիլին Երեւանում կայացած հայ-ռուսաստանյան առաջին միջտարածաշրջանային ֆորումի արդյունքները, նշեցին ապակենտորնացված համագործակցության ընդլայնման եւ խորացման կարեւորությունը: Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները անդրադարձան հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման հարցերին, պայմանավորվեցին այս բնագավառում համապարփակ համաձայնագրի մշակումն առաջիկայում ավարտելու վերաբերյալ: Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այս ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց բանակցային գործընթացում ՌԴ նախագահի կարեւոր ներդրման եւ արտգործնախարարի կողմից ձեռնարկվող ջանքերի համար: Սերգեյ Լավրովը վերահաստատեց Ռուսաստանի դիրքորոշումը, առ այն, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շւորջ. Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր եւ Միջին Արեւելքում տեղի ունեցող գործընթացների եւ զարգացումների վերաբերյալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |