Ջավախահայերը դեմ են ազգային փոքրամասնությունների դպրոցներում բիլինգվիստիկական համակարգի ներմուծմանը 7 հուլիսի 2011 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Ջավախահայերը դեմ են այս տարվա սեպտեմբերից Վրաստանում ազգային փոքրամասնությունների դպրոցներում կրթության բիլինգվիստիկական համակարգի ներմուծմանը, քանի որ դա կարող է սպառնալ հայոց լեզվի ուսուցանմանը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանը: Նա նշել է, որ սեպտեմբերից առարկաների առնվազն 30 տոկոսը պետք է ուսուցանվի հավասարապես երկու լեզուներով` հայերեն և վրացերեն: Ռստակյանի խոսքով, դպրոցների շատ տնօրեններ մտահոգված են նրանով, որ այդ նորամուծությունը սպառնալու է հայոց լեզվին, սակայն վախենում են հրապարակավ դեմ դուրս գալ դրան: Ռստակյանը նաև հաղորդել է, որ հիմա Ախալքալակում կառուցվում է մեծ վրացական դպրոց 400 աշակերտի համար, այն դեպքում, երբ գյուղերին հարակից շրջաններից հազիվ հավաքվում է 100-120 վրացի աշակերտ: Նրա խոսքով, այդ դպրոցի գլխավոր նպատակը հայերին հայերենի փոխարեն վրացերեն սովորեցնելն է: Իր հերթին «Ջավախք» ժողովրդական շարժման ղեկավար Նորիկ Կարապետյանը ենթադրել է, որ այդ դպրոցը կարող է նախատեսված լինել Ջավախք տեղափոխվող վրացիների համար, որոնց օգնությամբ իշխանությունները ցանկանում են փոխել ժողովրդագրական իրավիճակը: Նա նշել է, որ հայոց լեզվին Ջավախքում պետք է տրվի Լեզուների եվրոպական խարտիային համապատասխան տարածաշրջանային կարգավիճակ, որը ստորագրել է նաև Վրաստանը: Կարապետյանը հավելել է, որ Ջավախքն այնտեղ ապրող հայերի հայրենիքն է, և նրանք իրավունք ունեն խոսել և աշխատել մայրենի լեզվով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |