Համաշխարհային Բանկն առաջիկա երկու տարում Հայաստանին կտրամադրի 200 մլն դոլար![]() ![]() PanARMENIAN.Net - 2012-2013թթ. ընթացքում Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրելու է 200 մլն դոլար, որով աջակցելու են հետճգնաժամային շրջանում տնտեսական աճի պահպանմանը և բնակչության առավել խոցելի շերտերի պահանջմունքներին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին: ՀԲ խումբը հուլիսի 6-ին ներկայացրել է «Հայաստանի ռազմավարական համագործակցությունը» զեկույցը 2009-2013թթ. համար: Այնտեղ նշվում են բանկի աջակցությամբ տարբեր ոլորտներում առկա մի շարք ձեռքբերումներ, մասնավորապես, կենսական նշանակություն ունեցող ճանապարհների վերակառուցումը, ոռոգման համակարգերը և խմելու ջրի համակարգերը: Կան դրական արդյունքներ նաև կրթության և առողջապահության ոլորտներում: Իր հերթին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վաչե Գաբրիելյանը հավելել է, որ տրամադրվող միջոցներն ուղորդվելու են այն ոլորտեներում ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնք Հայաստանի կառավարության կողմից հայտարարված են առաջնային: Նրա խոսքով, ուշադրության կենտրոնում է լինելու գյուղատնտեսության ոլորտը, այդ թվում` գյուղական նշանակության ճանապարհների կառուցումը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |