Արցախում մտադիր են առանձնահատուկ ուշադրություն դարձնել արվեստի զարգացմանը

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած մի խումբ բարերարների` Անդրեաս Ռուբյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել արվեստի ոլորտին, մասնավորապես` հանրապետությունում գեղանկարչության զարգացմանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ գործում բարերարների աջակցությունը պահանջված է և հանդիսանում է ինչպես մատաղ սերնդի բազմակողմանի զարգացման, այնպես էլ քաղաքակիրթ աշխարհին Արցախի ինտեգրման կարևոր գործոններից մեկը:

Հանդիպմանը ներկա էին մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---