Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ![]() 7 հուլիսի 2011 - 20:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Հունիսի 23-ին Կազանի հանդիպումից մեկ օր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: ԱՄՆ նախագահը կարևորել էր Կազանում տեղի ունենալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: Բարաք Օբաման շնորհակալություն էր հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի առաջնորդության համար և Դովիլի հայտարարության համատեքստում կարևորել Կազանում առաջընթացի արձանագրումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |