Սերգեյ Լավրովը Սերժ Սարգսյանին փոխանցեց Դմիտրի Մեդվեդևի առաջարկը Ղարաբաղի վերաբերյալ![]() ![]() PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձը և առաջարկը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Երևանում կայացած ճեպազրույցում, այդ առաջարկները ձևակերպվել են Կազանի հանդիպման արդյունքներով: «Առաջարկություններն ուղեկցվում են Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձով: Այդ հանդիպումից հետո ես մեկնելու եմ Բաքու, որտեղ Ադրբեջանի ղեկավարությանը փոխանցելու եմ նույնանման ուղերձ»,- հայտարարել է Լավրովը: Նրա խոսքով, Հայաստանի նախագահը հաստատել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործողությունների բարձր գնահատականը: Բացի դրանից, Լավրովն ասել է, որ Սերժ Սարգսյանը շահագրգռվածություն է հայտնել Ղարաբաղի շուրջ առաջընթացի հասնելու հարցում և ասել, որ ուշադիր կուսումնասիրի առաջարկները և կպատրաստի պատասխան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |