Լեհաստանում կայացել է հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ համատեղ նիստը

Լեհաստանում կայացել է հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ համատեղ նիստը

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ից 8-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ համատեղ նիստը:

Հանձնաժողովի համանախագահներն էին. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, լեհական կողմից` ԼՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մարցին Կորոլեցը:

Համատեղ նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրատնտեսական, ֆինանսական, ներդրումային, գյուղատնտեսության, առողջապահության և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները և հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի և Լեհաստանի միջև միջմարզային կապերի խորացմանն առնչվող խնդիրներ: Նիստի շրջանակում մեծ ուշադրություն է դարձվել ԵՄ-ի հետ համագործակցության ծրագրերին, մասնավորապես` Արևելյան Գործընկերության նախաձեռնության ծրագրերի իրականացման ակտիվացման առումով:

Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ համատեղ նիստի ավարտին ստորագրվել է Արձանագրություն: Նիստի ընթացքում նաև նախաստորագրվել է «ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Համաձայնագիրը:

Նիստի շրջանակում տեղի է ունեցել Հայ-լեհական տնտեսական համաժողով, որի ընթացքում լեհ գործարար շրջանակների ներկայացուցիչներին ներկայացվել են Հայաստանի ներդրումային հնարավորությունները և գործարար միջավայրը: Համաժողովին ակտիվորեն մասնակցել են նաև Լեհաստանում գործունեություն ծավալող հայ գործարարները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---