Արդյո՞ք կհեշտանա հայրենական բիզնեսի կյանքը![]() ![]() PanARMENIAN.Net - Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության ջանքերն ուղղված են առաջին հերթին ոչ թե երկրի վարկանիշի բարելավմանը միջազգային կազմակերպություններում, այլ գործարարների գործունեության ու ընդհանուր առմամբ տնտեսվարման պայմանների բարելավմանը: Այդ մասին հուլիսի 11-ին Արմավիրի մարզում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: « Կարևորն այն չէ, թե ով և ինչպես է մեզ գնահատում, այլ այն, թե որքանով է բարելավվում մեր կյանքն ու գործը»,-ասել է նա: Հարկ է նշել, որ ըստ Doing business-2011-ի, Հայաստանը զբաղեցրել է 48-րդ հորիզոնականը: Տիգրան Դավթյանը հավելել է, որ կառավարությունը կհասնի իր նպատակին, եթե տարեվերջին հարցումը ցույց տա, որ «բիզնեսի կյանքը հեշտացել է, դա է մեր գլխավոր նպատակը, ոչ թե ինչ-որ թվերի հասնելը»: Forbes-ի գլխավոր խմբագիր Դենիել Ֆիշերը, որը նախորդ շաբաթ Հայաստանն ընդգրկել էր «աշխարհի վատագույն էկոնոմիկայով» երկրների տասնյակում, հայտարարել է, որ հաջորդ տարի Հայաստանն այդ ցուցակում չի լինի: Վերջերս հրապարակված Դենիել Ֆիշերի վարկանիշում Հայաստանը 2-րդ տեղում էր Մադագասկարից հետո: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |