«Արի տուն» ծրագրի 3-րդ փուլին մասնակցում է 93 պատանի 16 երկրից11 հուլիսի 2011 - 19:13 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքներ և ծրագրի մասնակից պատանիներ և աղջիկներ: «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլին մասնակցում է 93 պատանի 16 երկրից` Հորդանան, Իրաք, Սիրիա, Թուրքիա, Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Տաջիկստան, Շվեդիա, Ֆրանսիա, Բելգիա, Կիպրոս, Սլովակիա, Իսպանիա և Չեխիա: «Մեծ սիրով և ջերմությամբ ողջունելով և բարի գալուստ մաղթելով ծրագրի մասնակիցներին` նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Հայրենիքում անցկացրած օրերը ճանաչողական և ուսուցողական լինելով` կարևոր նշանակություն ունեն ազգային արժեքներին, ավանդույթներին հաղորդակից լինելու, հայրենակիցների հետ շփվելու և կապեր հաստատելու առումով: Նախարարը խորին շնորհակալություն հայտնեց պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, հյուրընկալ ընտանիքներին` ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Ներկաները դիտեցին «Արի տուն» ծրագրի վերաբերյալ տեսահոլովակ, հաղորդում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |