Իտալիան հայտնվել է այն երկրների շարքում, որոնք անհանգտացնում են Եվրագոտու առաջնորդներին![]() 11 հուլիսի 2011 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության ղեկավարները հուլիսի 11-ին խորհրդակցություն են անցկանում, որտեղ քննարկվում է եվրագոտու երկրների պարտքերի հարցը: Բրյուսելում հանդիպումը նախաձեռնվել է հանգստյան օրերին ԵՄ խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեի կողմից: Նրա մամլո քարտուղարը նշել է, որ այդ խորհրդակցությունը չի կարելի ճգնաժամային անվանել: Բանակցությունների համար անմիջական առիթ են դարձել այն մտավախությունները, որ Իտալիան դժվարությունների առաջ կկանգնի պետական պարտքի սպասարկման ոլորտում, ինչպես դա տեղի է ունեցել Հունաստանի, Իռլանդիայի և Պորտուգալիայի հետ: Ուրբաթ օրը Unicredit Spa խոշորագույն իտալական բանկի արժեթղթերը նվազել են 7.9 տոկոսով, գլխավոր բորսային ինդեքսը նվազել է 3.5 տոկոսով, հաղորդում է BBC-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |