Բաքուն Մինսկի խմբից ակնկալում է ինչ-որ «լուրջ փաստաթուղթ»![]() 11 հուլիսի 2011 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Սպասվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կժամանեն որոշակի լուրջ փաստաթղթով, ասել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Մուբարիք Գուրբանլին: «Ենթադրում եմ, որ նախագահների հերթական հանդիպման համար համանախագահները հանդես կգան որոշակի լուրջ փաստաթղթով, և դրա շուրջ կընթանան քննարկումներ»,- ասել է Գուրբանլին, հաղորդում է Տրենդը: Համանախագահների հնարավոր ժամանման նպատակը կլինի նախագահների հերթական հանդիպումը պատրաստելը, կարծում է «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալը: «Կարծում եմ, որ հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը շատ լուրջ են տեղաշարժվում և այդ տեղաշարժերը կտան իրենց պտուղները»,- ասել է նա: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |