Թբիլիսիում կարծում են, որ վրացական ուղղափառ եկեղեցին կարող է Հայաստանում որոշակի կարգավիճակ ստանալ![]() 11 հուլիսի 2011 - 20:35 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Միխայիլ Մաչավարիանին պնդում է, որ վրացական առաքելական եկեղեցին, ցանկության դեպքում, կարող է Հայաստանում գրանցվել որպես Եկեղեցի: Ինչպես հայտարարում է Մաչավարիանին, «հայկական եկեղեցին պատրաստ է երկրում վրացական եկեղեցուն տալ նույն կարգավիճակը, ինչ ունենալու է Հայկական եկեղեցին Վրաստանում»: «Իմ ունեցած տեղեկատվության համաձայն, երբ Գարեգին Բ-ն և նրան ուղեկցող անձինք վերադարձել են Վրաստանից, նրանք հրավիրել են մեր դեսպանատան ներկայացուցիչներին և հաստատել, որ նրանք պատրաստ են աշխատել այս հարցի շուրջ օրենքի հիման վրա և լուծել այդ խնդիրը: Վրացական եկեղեցին ցանկության դեպքում կարող է ունենալ Եկեղեցու կարգավիճակ»,- ասել է Մաչավարիանին, հաղորդում է «Պիրվելի» գործակալությունը: Ինչ վերաբերվում է ունեցվածքի հետ կապված հարցերին, նրա խոսքով, պետությունը չի միջամտելու այդ հարցին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |