Սեպտեմբերին Ժոաո Սոարեշը կժամանի Հարավային Կովկաս որպես ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ

Սեպտեմբերին Ժոաո Սոարեշը կժամանի Հարավային Կովկաս որպես ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշի այցը տարածաշրջան տեղի կունենա 2011թ. սեպտեմբերին: Այցը կօգնի Սոարեշին պատրաստել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ զեկույցը: Ինչպես ավելի վաղ լրագրողներին է հիշեցրել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը, ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի պաշտոնը թափուր էր մնում Գորան Լենմարկերի գործունեության ավարտից հետո և ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆտիմիուն որոշեց այդ պաշտոնում առաջադրել Ժոաո Սոարեշին, որին լավ են ճանաչում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում:

Լենմարկերն ավարտեց իր գործունեությունը Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նախորդ տարի, երբ չվերընտրվեց 2010թ. սեպտեմբերին Շվեդիայում կայացած խորհրդարանական ընտրություններում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---