Ավելի քան 750 000 ծրագրավորող ստեղծել է Twitter-ի 1 միլիոն ծրագիր![]() 12 հուլիսի 2011 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Twitter միկրոբլոգը ունի 1 միլիոն գրանցված ծրագիր՝ ստեղծված ավելի քան 750,000 ծրագրավորողների կողմից։ Այս մասին հաղորդում է Twitter-ի բլոգը։ Մեկ տարի առաջ այս թիվը կազմում էր ընդամենը 150 000 ծրագիր։ Այժմ ամեն 1,5 վայրկյանը մեկ գրանցվում է նոր ծրագիր։ 2010 դեկտեմբերից ավելի քան 500 միլիոն դոլար է ներդրվել էկոսիստեմ ընկերություններում և ավելի քան միլիարդ դոլարի շահույթ գրանցվել։ Ներդրումների այս մակարդակը ցույց է տալիս ծրագրավորողների և գործարարների հաջողակ բիզնես կառուցելու հնարավորույթունը՝ օգտագործելով Twitter պլատֆորմը։ Twitter-ը նաև ներկայացրել է մշակողների (Developers’) նոր կայք, որտեղ ցանկացած մարդ կարող է սկսել մշակել Twitter-ը՝ կապվելով Twitter-ի թիմի անդամներին, փոխանակել գաղափարները և գտնել անհրաժեշտ աղբյուրներ կազմակերպելու համար սեփական արտադրությունը կամ բիզնեսը։ Ծրագրերը կարող են օգնել մարդկանց ավելի լավ հասկանալ Twitter-ի բնույթը։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |