Սերգեյ Մինասյան. Ճանաչելով Ղարաբաղի անկախությունը՝ Հայաստանը կարող է ներքաշվել վտանգավոր խաղի մեջ![]() 12 հուլիսի 2011 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Ճանաչելով Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ Հայաստանը կարող է ներքաշվել վտանգավոր խաղի մեջ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: «Դա վտանգավոր խաղ է ոչ միայն Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, այլ նաև այն պատճառով, որ եթե Հայաստանը հիմա ճանաչի Ղարաբաղի անկախությունը, դա միջազգային հանրության համար անցանկալի փոփոխությունների կհանգեցնի»,-ասել է փորձագետը: Ըստ Մինասյանի, եթե Հայաստանը հիմա ճանաչի Արցախի, դա կդրդի Ադրբեջանին պատերազմ սկսել: «Չեմ կարծում, որ Հայաստանի գործող իշխանությունները կգնան այդ քայլին, սակայն Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորությունը զսպող ռեսուսր է Հայաստանի ձեռքում: Ադրբեջանի համար Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովից հետո պարզ դարձավ, որ եթե նա պատերազմ սկսի, ապա հաջորդ օրը Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը»,-ասել է Մինասյանը: Դեկտեմբերի 2-ին Աստանայի գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ադրբեջանը չունի քաղաքական, իրավական, բարոյական իրավունքներ հավակնելու Ղարաբաղի վրա: Նախագահը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանն այլ ելք չի ունենա, քան Արցախի Հանրապետության անկախության իրավական ճանաչումը, և բոլոր ջանքերը կգործադրի Արցախի անվտանգությունն ապահովելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |