Հարցում. Հայ հանրությունը առավելապես վստահում է էլեկտրոնային ԶԼՄ-ներին![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ հանրությունը առավելապես վստահում է էլեկտրոնային ԶԼՄ-ներին. դա են ցույց տվել հարցման արդյունքները: Ըստ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) անցկացրած հարցման արդյունքների, հարցման ենթարկվածների 54 տոկոսը գտնում է, որ էլեկտրոնային ԶԼՄ-ները առավել հուսալի են ու օբյեկտիվ, քան ավանդականները: Ներկայացնելով հարցման արդյունքները՝ CRRC-ի հայկական կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանը նշել է, որ այսօրվա դրությամբ էլեկտրոնային ԶԼՄ-ները լուրջ մրցակիցներ են ավանդական ԶԼՄ-ների համար: Ըստ նրա, հարցման ենթարկվածների մեծամասնությունը գտնում է, որ սոցիալական ցանցերն առավել անկախ են տեղեկատվության տրամադրման առումով և հիմնականում չեն վերահսկվում կառավարության ու գործարար ոլորտի կողմից: Ըստ հարցման արդյունքների, հարցվածները օրական միջինը 4 ժամ հեռուստացույց են դիտում և 3 ժամ օգտվում են ինտերնետից: Ինտերնետից օգտվողների հարցման մասնակիցների 65 տոկոսը այցելում է սոցիալական ցանցեր, իսկ 36 տոկոսը հետևում է նորություններին: Հարցումն անց է կացվել 2011թ. հունվար-փետրվարին 1400 տնային տնտեսություններում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |