Մ. Ապրեսյան. Աճը զբոսաշրջության ոլորտում վկայում է, որ Հայաստանը պահանջարկ է վայելում օտարերկրացիների մոտ![]() 12 հուլիսի 2011 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Հայաստանի զբոսաշրջության ոլորտում գրանցված աճը վկայուում է այն մասին, որ հանրապետությունը պահանջարկ է վայելում օտարերկրացի զբոսաշրջիկների մոտ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Ըստ նրա, զբոսաշրջությունը գերակա ճյուղ է Հայաստանի համար և նույնիսկ ճգնաժամային տարում այստեղ աճ է գրանցվել: «Ամեն տարի աճը կազմում է 20-25 տոկոս, մեր աճի տեմպերը գերազանցում են մեր հարևանների աճի տեմպերը»,-ասել է նա: Մեխակ Ապրեսյանը հիշեցրել է, որ 2011թ. առաջին եռամսյակի արդյունքում գրանցվել է 22 տոկոս աճ՝ 113 հազար մարդ, իսկ երկրորդ կիսամյակի արդյունքները կհրապարակվեն տարեվերջին: Ըստ նախնական տվյալների, մինչև տարեվերջ Վրաստան կայցելի 3 մլն զբոսաշրջիկ, մինչև 2015թ. այդ թիվը կհասնի 5 մլն, գտնում են այդ երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունում: Ինչպես հայտնում է «Business Գրուզիան», ըստ նախնական հաշվարկների, այս տարի զբոսաշրջիկների թվի 43 տոկոս աճ կգրանցվի: 2011թ. հունվար-մայիս ամիսների տվյալներով Վրաստան է այցելել շուրջ 879 065 այցելու, որոնցից 192 468 Հայաստանի քաղաքացիներ են: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |