Վրաստանի կրոնական միավորումների մասին օրենքը բացահայտեց պետության և եկեղեցու միջև առկա լուրջ խնդիրները![]() 12 հուլիսի 2011 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Կրոնական միավորումներին իրավաբանական կարգավիճակ տալու մասին օրենքի ընդունումը Վրաստանում բացահայտեց պետության և եկեղեցու միջև առկա լուրջ խնդիրները: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, Վրաստանի իշխանությունները բավականին բարդ քաղաքական որոշում կայացրեցին, որը վերաբերում է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակին, այլ նաև այլ կրոնական միավորումներին: «Պետք է հասկանալ, որ Վրաց ուղղափառ եկեղեցին երկրորդ քաղաքական ուժն է Վրաստանում և այդ օրենքի շուրջ ընթացող գործընթացները բացահայտեցին լուրջ տարաձայնությունները ՎՈՒԵ և քաղաքական իշխանությունների միջև»,-ասել է Մինասյանը: Ըստ նրա, տարաձայնություններ կային նաև նախկինում, սակայն դրանք սրվեցին օրենքի ընդունմամբ: Իրավական կարգավիճակի մասին ուղղումներն արդեն ուժի մեջ են մտել: ՀԱԵ իրավական կարգավիճակի հարցը վաղուց գտնվում էր հայ-վրացական օրակարգում: Իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսի Վրաստան հովվապետական այցի ժամանակ վրացական կողմը նույն իրավունքները պահանջեց Հայաստանում վրաց եկեղեցու համար: Վրաստանի խորհրդարանում օրենքի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Վրաց պատրիարք Իլիա Երկրորդը կոչ արեց վերանայել օրենքը: «Այս օրենքը նույնքան կարևոր է, որքան վտանգավոր: Օրենսդիրները պետք է մտածեն, թե ինչ հետևանքներ կլինեն 10, 100 տարի հետո»,-հայտարարել է Իլիա Երկրորդը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |