Հայ և ադրբեջանցի լրագրողները կծանոթանան Վրաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրներին

Հայ և ադրբեջանցի լրագրողները կծանոթանան Վրաստանի ազգային փոքրամասնությունների խնդիրներին

PanARMENIAN.Net - 2011թ. հուլիսի 13-15-ը Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը «Հարևաններ» նախագծի շրջանակներում կազմակերպում է հայ-ադրբեջանական համատեղ լրագրողական այցելություն դեպի Վրաստան: Նախագծի նպատակն է բացահայտել Վրաստանի երկու շրջաններում`Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախեթիում, ապրող ազգային փոքրամասնությունների` հայերի և ադրբեջանցիների խնդիրները: «Հարևաններ» նախագիծը համագործակցության յուրահատուկ հարթակ է հայ և ադրբեջանցի լրագրողների համար, որը նպաստում է հակամարտության երկու կողմերի միջև հարաբերությունների կառուցմանը` նրանց ապահովելով համապատասխան միջոցներով, տեղեկատվությամբ և համագործակցության հնարավորություններով: Նախագծի նպատակն է վերացնել հաղորդակցության պատնեշները, տարածաշրջանում ստեղծել «ընդհանուր տեղեկատվական տարածք»` օբյեկտիվ լրատվության իրականացմանը խոչընդոտող տարաձայնությունները և նախապաշարմունքները վերացնելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---