Սահակաշվիլիի մամլո քարտուղար. Կրոնական խմբերի մասին օրենքը չի լուծի վիճահարույց հայկական եկեղեցիների հարցը12 հուլիսի 2011 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի պետությունը երբեք այնպիսի քայլեր չի ձեռնարկի, որոնք կվնասեն Վրաց ուղղափառ եկեղեցու հետ հարաբերություններին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն: «Մենք բարձր ենք գնահատում պետության ու եկեղեցու միջև առկա հարաբերությունները»«-ասել է նա: Կրոնական միավորումների մասին օրենքի ընդունումից հետո որոշակի լարվածություն է հաստատվել ՎՈՒԵ և Վրաստանի քաղաքական իշխանությունների միջև: Իլիա Երկրորդը դիմել էր նախագահ Սահակաշվիլիին օրենքի վրա վետո դնելու խնդրանքով: Սակայն, երբ պատրիարքն արեց այդ հայտարարությունը, օրենքն արդեն ուժի մեջ էր մտել: Պատրիարքը հայտարարեց, որ «վտանգավոր օրենքի» համար ողջ պատասխանատվությունը կրելու է նախագահ Սահակաշվիլին: Անդրադառնալով օրենքին՝ Մանջգալաձեն ասել է, որ օրենքի ընդունումը պայմանավորված էր դավանանքի ազատության սկզբունքով: «Օրենքը կապված չէ սեփականության կամ վիճելի հարցերի հետ»,-ասել է նա՝ մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, թե իրավաբանական կարգավիճակի շնորհումը նոր ճանապարհ է հարթում հայկական եկեղեցիները վերադարձնելու հարցում նոր նկրտումների համար, գրում է Civil Gerogia-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |