ՀԿԵ-ն շարունակվում է նշել ապրանքային գրասենյակների և առևտրային զննման կետերի տարին![]() 14 հուլիսի 2011 - 15:44 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում շարունակվում է Ապրանքային գրասենյակների և առևտրային զննման կետերի տարին, որը հայտարարվեց բեռնափոխադրումների և առևտրային աշխատանքի կատարելագործման, հաճախորդներին տրամադրվող ծառայությունների զարգացման և բեռնափոխադրումներից ստացվող եկամուտների աճի նպատակով: Ապրանքային գրասենյակների և առևտրային զննման կետերի տարվա շրջանակներում անցնում է «Որակի և եկամուտների ավելացումը՝ որպես երկաթուղու հաջող աշխատանքի գրավական» մրցույթը, ինչպես նաև մրցույթներ գանձապահների և գնացքների և բեռների ընդունող-հանձնող անձնակազմի համար: Առևտրային կետերի աշխատակիցները նաև անցնում են պատրաստման, վերապատրաստման և որակավորման դասընթացներ, իսկ եկամուտների աճի և հաճախորդների հետ աշխատանքի ոլորտներում լավագույն արդյունքների հասած աշխատակիցները ստանում են դրամական խրախուսանք: Հաճախորդների որակյալ սպասարկումը, բեռնափոխադրումներից ստացվող եկամուտների աճը, բեռնափոխադրումների և առևտրային աշխատանքի արդյունավետ կառավարումը հանդիսանում են «ՀԿԵ» ՓԲԸ-ի առաջնահերթ խնդիրներ: Այժմ բեռնափոխադրման տարբեր գործառույթներ են կատարվում ՀԿԵ-ի 36 կայարաններում, որոնք աստիճանաբար ապահովվում են անհրաժեշտ Անցյալ տարին ՀԿԵ-ում հայտարարվել է Կայարանների տարի, հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |