Աբաս Քիառոսթամի. Հայ կինոդիտողները շատ համբերատար են և խելացի![]() PanARMENIAN.Net - Իրանցի հայտնի ռեժիսոր Աբաս Քիառոսթամին, ում «Վավերացված պատճենը» ֆիլմը բացեց «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնը, լրագրողներին հայտարարեց, որ հիացած է հայ կինոդիտողներով: «Մի քաղաքում, որտեղ միայն մեկ կինոդահլիճ կա, բայց այսպիսի հանդիսատես, դա հիանալի է և ոգևորիչ», - ասաց նա: Ըստ ռեժիսորի, հայ կինոդիտողները շատ համբերատար են և խելացի: Ռեժիսորը չթաքցրեց իր սերը նաև Հայաստանի նկատմամբ. «Ես Հայաստանում չեմ զգում, որ իմ երկրից դուրս եմ գտնվում: Ինձ համար ամեն անգամ հաճելի է գալ Հայաստան»: Նա նաև հայտարարեց, որ իր սիրած ֆիլմերից մեկը Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմն է, որը մեծ տպավորություն է գործել իր վրա: Աբաս Քիառոսթամին ծնվել է 1940թ-ին Թեհրանում: Սովորել է Թեհրանի գեղարվեստի դպրոցում` ապրուստը հոգալու համար ձևավորող նկարիչ, պաստառների նկարիչ և գովազդային հոլովակների ռեժիսոր աշխատելով: 1969-ին հիմնել է Երեխաների և երիտասարդների մտավոր զարգացման ինստիտուտի կինեմատոգրաֆիայի բաժինը, որտեղ էլ հենց նկարահանել է իր կարճամետրաժ ֆիլմերը: Այդ ժամանակից ի վեր մշտապես գործող ռեժիսոր լինելով` դարձել է իրանական կինոյի երևելի դեմքերից մեկը: 2001-ից Քիառոսթամին տարվել է փոքրիկ կինոխցիկով, և դրա արդյունքն այն է, որ այժմ աշխատում է միայն թվային տեխնոլոգիաներով: «Վավերացված պատճենը» նրա առաջին աշխատանքն է Իրանի սահմաններից դուրս: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |