Հայաստանն ու Մեծ Բրիտանիան կխուսափեն կրկնակի հարկումից

PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳնախարար Էդվարդ Նալբանդյանը և ՄԹ Եվրոպական հարցերով պետնախարար ԴեվիդԼիդինգթոնը ստորագրել են երկկողմ համաձայնագիր եկամուտների և գույքի կրկնակիհարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր:

Համաձայնագիրը վերացնում է երկու երկրների միջև բիզնեսի զարգացման խոչընդոտը:«Մենք ուրախ, որ այս համաձայնագիրը ստորագրվեց: Սա մի բացթողում էր մերհարաբերություններում: Համաձայնագիրը կօգնի երկու երկրների բիզնեսներին ուգործարարներին, իսկ մենք ցանկանում ենք, որ բիզնես կապերը երկուստեք զարգանան ևաշխատում ենք այդ ուղղությամբ: Այս համաձայնագիրը մեզ կօգնի առաջ շարժվել», -ասաց ՄԹ Արտակարգ և Լիազոր դեսպան պ-ն Չարլզ Լոնսդեյլը:

Հայաստանում HSBC բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը ողջունեցհամաձայնագրի ստորագրումը, ասելով որ այն «կփոքրացնի Հայաստանում բրիտանացիուղղակի և ոչ ուղղակի ներդրողների հարկային բեռը, ինչը կդարձնի Հայաստանն առավելգրավիչ արտասահմանյան ներդրողների համար»:

ԱԳ նախարար Նալբանդյանը հանդիպել է նաև Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերիքարտուղար Ուիլյամ Հեյգի հետ: Կողմերը քննարկել են մի շարք երկկողմանի ևտարածաշրջանային հարցեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչի առիթով ՄԹնախարարը ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբիգործընթացին և խրախուսել հակամարտության երկու կողմերին քայլել ձեռնարկելխաղաղ կարգավորման մեջ առաջընթաց գրանցելու համար, հայտնում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---