«Մետալուրգ» ակումբը պաշտոնապես ներկայացրել է Գևորգ Ղազարյանին ու Մարկոս Պիզելիին լրագրողներին15 հուլիսի 2011 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին Դոնեցկի «Մետալուրգի» ուսումնամարզական բազայում ներկայացվել են ակումբի չորս նորեկ խաղացողները, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: «Մետալուրգի» սպորտային տնօրեն Վարդան Իսրայելյանը լրագրողներին ծանոթացրել է նորեկների հետ: Նորեկներից երկուսը Հայաստանի հավաքականի անդամներ Գևորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելին են: Ֆուտբոլիստները Դոնեցկի ակումբ են փոխադրվել Երևանի «Փյունիկից»: Դոնեցկի ակումբում Ղազարյանը հանդես կգա 11 համարի տակ, իսկ Պիզելին՝ 8: Ֆուտբոլիստները ակումբի կազմում մի քանի ընկերական խաղ են անցկացրել, ինչպես նաև խաղացել են Ուկրաինայի առաջնության առաջին տուրում, Պիզելին խփել է հաղթական գոլը: «Մետալուրգում» է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկտրչյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |