ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը Իլհամ Ալիևի հետ![]() 15 հուլիսի 2011 - 15:42 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խբմի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես ասվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում, հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել ղարաբաղյան կարգավորման ներկա վիճակի և բանակցությունների հեռանկարների մասին: Բաքվից հետո միջնորդները հուլիսի 18-ին կժամանեն Երևան, որտեղ կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախատեսվում էր նաև համանախագահների այցը Ղարաբաղ, սակայն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում և այս անգամ միջնորդները Ստեփանակերտ չեն այցելի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |