Կիրո Մանոյան. Պատերազմն անցանկալի է Ադրբեջանի համար, քանզի կսպառնա նրա նավթային շահերին![]() 15 հուլիսի 2011 - 16:40 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ չէ: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Մանոյանը, Ադրբեջանը մարտական գործողություններ կսկսի երկու դեպքում` եթե կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները կամ Ադրբեջանը վստահ լինի իր հաղթանակի մեջ: «Հիմա Ադրբեջանի նախագահը խոսում է հակամարտության համբերատար լուծման մասին: Պատերազմի սկիզբը սպառնալիքի տակ կդնի Ադրբեջանի նավթային շահերը, և Բաքուն դա հասկանում է: Պատերազմն անցանկալի է թե հակամարտող կողմերի, թե միջնորդ երկրների համար»,- ասել է Մանոյանը, հավելելով, որ պատերազմի հավանականությունը չի կարելի լիովին բացառել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |