ԱԱ. Հայ շախմատիստները 1,5:0,5 հաշվով հաղթում են ամերիկացիներին18 հուլիսի 2011 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի երկրորդ համարը՝ Սերգեյ Մովսիսյանը աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում հաղթել է Ալեքսանդր Օնիշչուկին ԱՄՆ-ի թիմից: Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով կարողացավ հաղթել հակառակորդին արդեն 41-րդ քայլում: Մինչ այդ Վլադիմիր Հակոբյանը միավորները կիսեց Յուրի Շուլմանի հետ և Հայաստանի հավաքականը դեռ առջևում է 1,5:0,5 հաշվով: Վերջին երկու պարտիաները շարունակվում են: Գատա Կամսկին խաղում է Լևոն Արոնյանի, իսկ Յասեր Սեյրավանը՝ Գաբրիել Սարգսյանի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |