Ադրբեջանը մտահոգված է ռուսական զինծառայողների ներկայությամբ Հայաստանում19 հուլիսի 2011 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը մտահոգված է ռուսական զինծառայողների ներկայությամբ Հայաստանում: Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվին», այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի ղարաբաղյան կարգավորման գծով անձնական ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը: Ըստ նրա, Ռուսաստանը պետք է անցնի Հարավային Կովկասում ներկայության ռազմական հայեցակարգից տնտեսականին: «Ցավոք, Ռուսաստանը անհրաժեշտ է համարում ռազմական ուժեր տեղակայել Հայաստանի տարածքում: Հարավային Կովկասում ներկայության ռազմական հայեցակարգի համար գնալով ավելի քիչ հիմք է մնում՝ ժամանակն է տանկերը փոխարինել տանկերներով, այսինքն ռազմական ներկայությունը փոխարինել տնտեսականով»,-հայտարարել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |