ԱԱ. 3-րդ տուրում Լևոն Արոնյանը առաջին խաղատախտակի վրա կխաղա Սերգեյ Կարյակինի հետ![]() 19 հուլիսի 2011 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի մրցաշարի առաջատար Ռուսաստանի հավաքականի հետ, որն ունի 6 միավոր: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը կհանդիպի Սերգեյ Կարյակինի հետ, Սերգեյ Մովսիսյանի մրցակիցը կլինի Ալեքսանդր Գրիշչուկը, Վլադիմիր Հակոբյանը կխաղա Յան Նեպոմնյաշչիի հետ, իսկ վերջին՝ 4-րդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը կհանդիպի Պետեր Սվիդլերի հետ: Երկրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 5,5 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը: Մյուս հանդիպումներում կխաղան Եգիպտոս-ԱՄՆ, Չինաստան-Իսրայել, Հնդկաստան-Ուկրաինա, Հունգարիա-Ադրբեջան զույգերը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |