ԱԺ պատգամավոր. Գործակալությունների վարկանիշերը ոչ այլ ինչ են, քան տեղեկատվական թողտվություն![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանում շարունակում են քննարկել Forbes-ի վարկանիշը, որը երկրի տնտեսությունը դասել է վատագույնների շարքին՝ Մադագասկարից հետո: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը, աշխարհում պայքար է գնում կառավարությունների և միջազգային վարկանիշային գործակալությունների կանխատեսումների միջև: «Աշխարհում տեղեկատվական պատերազմ է գնում, որն անհնար է զսպել: Գործակալությունների վարկանիշերը ոչ այլ ինչ են, քան տեղեկատվական թողտվություն»,-ասել է նա: Այնուամենայնիվ, նահանջը Հայաստանի տնտեսության մեջ ակնհայտ է և հարկավոր է համալիր մոտեցում ճգնաժամի վեր հանած խնդիրները լուծելու համար: Ըստ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանի, Հայաստանին պակասում է անաչառ գնահատականը, որը կբնութագրեր ներքին իրավիճակը, որն անվստահություն է առաջացնում բնակչության շրջանում: Ավելին, Մանասերյանը չի կարծում, թե Հայաստանի վարկանիշը պատվիրված էր Forbes-ին և քաղաքական ենթատեքստ ուներ: «Ինչպիսին էլ լիներ գումարը, Forbes-ը իր հեղինակությունը չէր զոհաբերի Հայաստանի նման փոքր երկրի համար»,-ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |