Ռուսաստանի ջավախահայություն. Վրաստանում ակտիվանում է հակահայկական հիստերիան19 հուլիսի 2011 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ջավախահայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում պատրաստակամություն է հայտնել վճռական միջոցներ ձեռնարկել Վրաստանում հայերի իրավունքների պաշտպանության համար: Ինչպես նշվում է հայտարարությունում, վերջին ժամանակները վրացական ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում Վրաստանի հայազգի և վրացի քաղաքացիների միջև միջադեպերի մասին: «Տեղեկատվություն կա նաև Թբիլիսիի հայերին ծեծի ենթարկելու, հայ ակտիվիստներին հետապնդելու մասին, որոնք հանդես են գալիս իրենց հայրենակիցների շահերի և իրավունքների պաշտպանության օգտին»,- ասվում է Ռուսաստանի ջավախահայության ուղերձում: Ինչպես նշվում է, հակահայկական հիստերիայի տարածվելու պատճառ են դարձել Վրաստանի խորհրդարանի կողմից Քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համապատասխան կրոնական միավորումներին տրամադրվել է հասարակական իրավունքով իրավաբանական անձի կարգավիճակ: Ռուսաստանի ջավախահայությունը դիմում է Վրաստանի հայ համայնքին, Թբիլիսի ՀԿ-ներին բացահայտել, հավաքել և իրենց հանձնել հավաստի նյութեր Վրաստանում ազգային և կրոնական հողի վրա հայերի հետապնդման մասին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |