Շախմատի ԱԱ չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա առանց Լևոն Արոնյանի

Շախմատի ԱԱ չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա առանց Լևոն Արոնյանի

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը չինական Նինբոյում հուլիսի 20-ին կանցկացնի չորրորդ հանդիպումը, այս անգամ Եգիպտոսի ընտրանու հետ:

Մեր թիմի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը հանգստանալու հնարավորություն է տվել մեր հավաքականի առաջին համարին՝ Լևոն Արոնյանին: Նրա փոխարեն առաջին խաղատախտակի վրա հանդես կգա Սերգեյ Մովսիսյանը, որի մրցակիցը կլինի Ահմեդ Ադլին:

Վլադիմիր Հակոբյանը կհանդիպի Բասեմ Ամինի, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Սեմի Շոքերի հետ: Աշխարհի առաջնության շրջանակներում առաջին անգամ հանդես կգա 19-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանը, որը կխաղա Մոհամեդ Էզատի հետ:

Չորրորդ տուրում տեղի կունենան հետևյալ հանդիպումները՝ Ռուսաստան-Ադրբեջան, Ուկրաինա-Հունգարիա, Իսրայել-Հնդկաստան, ԱՄՆ-Չինաստան:

Երրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 7,5 միավորով երկրորդ տեղում է: Առաջնության առաջատար Ռուսաստանի հավաքականը կես միավորով գերազանցում է մեր թիմին: Երրորդ տեղում է Ուկրաինայի հավաքականը 6,5 միավորով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---