Google+ ծրագիրն այժմ հասանելի է iPhone-ների համար, բայց ոչ iPad-ների և iPod-ների![]() 20 հուլիսի 2011 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Google-ի ավագ փոխնախագահ Վիկ Գունդոթրան հայտնել է իր G+ էջում, որ G+-ն այժմ հասանելի է արդեն iPhone օգտագործողների համար։ Այս մասին գրում է Thisismynext.com-ը։ Սակայն G+-ի այս iOS ծրագիրը աշխատում է միայն iPhone-ների հետ և չի հարմարեցված iPad-ներին և iPod-ներին։ Այն կարող են օգտագործել iPhone 3G, 3GS և 4 օգտագործողները։ «Մենք աշխատում ենք Google+ բջջային ծրագիրը հասանելի դարձնել բոլոր պլատֆորմների համար։ Այսօր առայժմ հայտարարում ենք, որ այն հասանելի միայն iPhone-ի համար, սակայն շատ շուտով կհայտնենք նաև iPad/ iPod-ների համար հասանելության մասին»,- ասել է Google+ մենեջերը։ Google+ iPhone-ների համար ծրագիրը կարելի է ներբեռնել iTunes-ից անվճար։ G+-ն ունի ծրագիր Android հեռախոսների համար։ Հասանելի է նաև բջջային վեբ տարբերակը։ Google-ի բոլոր սոցիալական նախաձեռնությունները լավատեսորեն են ընդունվել, մնում է վերջինս ապացուցի, որ տարբերվելու է Facebook-ից։ Google-ը գործարկեց իր սոցիալական ցանցը հունիսի 28-ին։ Հղումներ թեմայով. Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |