Facebook-ի հայ օգտագործողները պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը

Facebook-ի հայ օգտագործողները պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոսի  հրաժարականը

PanARMENIAN.Net - Հայ հանրությունը պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը: Facebook սոցիալական ցանցում բացվել է «Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը» էջը, որին միացել է Facebook-ի արդեն 67 օգտագործող: Ցանցում նաև հարցում է անցկացվել « Կո՞ղմ եք, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռացվի Հայ Առաքելական եկեղեցուց», որի արդյունքում 1560 մարդ «կողմ է» քվեարկել, իսկ 221-ը՝ «դեմ»:

Նման էջի ստեղծման պատճառ է դարձել կաթողիկոսի այն հայտարարությունը, որ ինքը գործ չունի լեռներում գտնվող եկեղեցիների հետ: Այդ մասին նա ասել է՝ անդրադառնալով Սանահինի վանական համալիրի վերականգնման հարցին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---