Գործարար միջավայրի բարելավման համար Ռուսաստանին և Հայաստանին պակասում է քաղաքական կամքը

PanARMENIAN.Net - Գործարար միջավայրի բարելավման համար ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Հայաստանին պակասում է քաղաքական կամքը, որը բավական եղավ Վրաստանի ում այդ ոլորտում զգալի արդյունքների հասնելու համար: Հուլիսի 20-ին «Կապիտալի փախուստ. Հետխորհրդային տարածքի ֆենոմեն» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի վերլուծական դեպարտամենտի պետ Սերգեյ Գրիգորյանը: Այլ խոչընդոտող գործոնների թվում ռուսաստանցի փորձագետը նշել է բյուրոկրատական քաշքշուկը և ֆինանսավորման անմատչելիությունը:

Իր հերթին «Այլընտրանք»հայկական վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը կարևորել է իրավունքների և պատասխանատվության հավասարակշռումը նպատակին հասնելու ճանապարհին: «Երբ տրվում են իրավունքներ, պետք է նաև պատասխանատվություն լինի: Վրաստանում պատժվեցին նրանք, ով ձախողեց ծրագրերը»,-ասել է նա՝ նշելով, որ խոսքը գնում է ոչ թե սուբյեկտային պատժի, այլ այն մասին, որ պաշտոնյաները, այդ թվում նախարարները, որոնք պատասխանատվություն են կրում առանձին ճյուղերի համար, չպետք է ազատվեն աշխատանքից առանց համապատասխան գնահատականի:

Գործարար միջավայրի բարելավման նպատակով Վրաստանը հարկային արտոնություններ է սահմանել, այդ ցուցանիշով գերազանցելով ՌԴ-ին ու Հայաստանին, ինչը թույլ է տալիս նրան խթանել խոշոր ու միջին բիզնեսի զարգացումը:

Ըստ Մանասերյանի, Հայաստանում միայն նոր են սկսել խոսել ազատ տնտեսական գոտիների մասին: «Վրաստանում չկան մենաշնորհներ, իսկ օլիգարխները չեն կարող «կուլ տալ» փոքր ու միջին ձեռնարկությունները»,-ասել է նա»

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---