Իրանը ոչնչացրել է ԱՄՆ ԿՀՎ անօդաչու թռչող սարքը

Իրանը ոչնչացրել է ԱՄՆ ԿՀՎ անօդաչու թռչող սարքը

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը ուրանի հարստացման «Ֆորդ» գործարանի շրջանում խփել են ԱՄՆ ԿՀՎ անօդաչու թռչող սարքը, հաղորդում է Press TV իրանական հեռուստաալիքի կայքը:

Կայքը, հղում անելով մեջլիսի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Ալի Աղազադե Դաֆսարիին, գրել է, որ ԻՀՊԿ ռազմաօդային ուժերը ոչնչացրել են ԱՄՆ ԿՀՎ-ի անօդաչու թռչող սարքը Թեհրանից 100 կմ դեպի հարավ գտնվող «Ֆորդու» միջուկային օբյեկտի մոտ:

Ըստ Դաֆսարիի, անօդաչու սարքը թռիչքներ էր իրականացնում միջուկային օբյեկտի վրայով՝ ճշտելու համար գործարանի գտնվելու վայրը և այլ հետախուզական նպատակներով:

Այս հաղորդագրությունը համընկավ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթի հայտարարության հետ, որը հուլիսի 19-ին հաղորդեց, որ Թեհրանը սկսել է նոր սարքավորումներ տեղադրել ուրանի հարստացման իր գործարաններում՝ նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ն իրազեկվել է այդ մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---