ԱԱ. Հայաստան-Եգիպտոս դիմակայությունը շարունակվում է՝ 3:0 հօգուտ հայ գրոսմայստերների20 հուլիսի 2011 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Նինբոյում ընթանում են շախմատի աշխարհի առաջնության 4-րդ տուրի խաղերը: Հայ շախմատիստներից առաջինն իր պարտիան ավարտել է Վլադիմիր Հակոբյանը, որը 35-րդ քայլում սև խաղաքարերով հաղթանակ է տարել Եգիպտոսի ներկայացուցիչ Բասեմ Ամինի նկատմամբ: Սերգեյ Մովսիսյանն առանց դժվարության պարտության է մատնել Ահմեդ Ադլիին: Իր ելույթը հաղթանակով է ավարտել նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, որն իր առաջին խաղն էր անցկացնում առաջնությունում: Նա սև խաղաքարերով հաղթանակ է տարել Մոհամմեդ Էզատի նկատմամբ: Հայաստան-Եգիպտոս խաղի հաշիվն արդեն 3:0 է, Գաբրիել Սարգսյան-Սեմի Շոքեր պարտիան շարունակվում է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |