Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի ներկայացուցիչը նախանձում է Հայաստանի բանկային համակարգի ճկունությանը20 հուլիսի 2011 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բանկային համակարգին հաջողվեց ավելի արագ հարմարվել միջազգային չափանիշներին: Հուլիսի 20-ին «Կապիտալի փախուստ. Հետխորհրդային տարածքի ֆենոմեն» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ այդ մասին հայտարարել է Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի վերլուծական դեպարտամենտի պետ Սերգեյ Գրիգորյանը: «Կանոնակարգման մակարդակով ՀՀ բանկային համակարգը ավելի մոտ է արևմտյան չափանիշներին՝ ռուսականի համեմատ»,-ասել է նա: Սերգեյ Գրիգորյանը նշել է, որ Հայաստանում արդեն կիրառվում են Ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշները տեղայնացված տարբերակով, այն դեպքում, երբ Ռուսաստանում մտադիր են դրանց անցնել միայն 2015թ.: «Սա վկայում է այն մասին, որ փոքր մասշտաբների երկիրն ավելի արագ է հարմարվում նոր պայմաններին»,-ասել է նա: Անդրադառնալով հայ-ռուսական համագործակցությանը բանկային համակարգում՝ Սերգեյ Գրիգորյանը հայտնել է, որ Ռուսական բանկերի ակտիվները ՀՀ բանկային համակարգում կազմում են 94 մլն դոլար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |