Շախմատի աշխարհի թիմային առաջնության 4-րդ տուրից հետո 11 միավորով առաջատար է Հայաստանի հավաքականը

Շախմատի  աշխարհի թիմային առաջնության 4-րդ տուրից հետո 11 միավորով առաջատար է Հայաստանի հավաքականը

PanARMENIAN.Net - Նինբո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը կրկին առաջատար է: Այս տուրում հայ շախմատիստները 3,5:0,5 հաշվով պարտության են մատնել Եգիպտոսի հավաքականին:

Հայաստանի հավաքականն ունի 11 միավոր: Երկրորդ տեղում 9,5 միավորով Ադրբեջանի հավաքականն է, որը պարտության է մատնել Ռուսաստանին հավաքականին, չինացիները նույնպես 9,5 միավորով 3-րդ տեղում են:

Ուկրաինան 1,5:2,5 հաշվով զիջել է Հունգարիային, իսկ Իսրայելը նույն հաշվով՝ Հնդկաստանին:

5-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինեն չինացի շախմատիստները:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---