Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին ընդառաջ կթողարկվի տարբեր բովանդակության 45 նամականիշ

PanARMENIAN.Net - Հատուկ նամականիշները, որոնք պատվիրվել են Սոչիի 2014թ. Օլիմպիադայի համար, կթողարկվեն վեց լեզվով՝ ռուսերեն, անգլերեն, ֆարնսերեն, գերմաներերն, իսպաներեն և չինարեն:

Ընդամենը Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին ընդառաջ կթողարկվի տարբեր բովանդակությաբ 45 նամականիշ: Բացի այդ, կվաճառվեն բոլոր նշված նամականիշների կոլեկցիոն հավաքածուները, հայտնում է lenta.ru-ն:

Առաջին «օլիմպիական» սերիայի նամականիշները վաճառքի կհանվեն 2011թ. աշնանը և կարժենան 15-35 ռուբլի:

Հատուկ օլիմպիական նամականիշների պատմությունը 115 տարվա վաղեմություն ունի: Առաջին օլիմպիական խաղերն Աթենքում այնքան թանկարժեք եղան, որ հույները քիչ էր մնում հրաժարվեին անցկացումից: Սակայն, ֆիլատելիստների հունական ասոցիացիան առաջարկեց նամականիշներ թողարկել, ինչը թույլ տվեց հույներին լրացուցիչ 400 հազար դրախմ հավաքել օլիմպիադայի համար:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---