ՀԿԵ-ի ծառայություններից 2011թ. առաջին կիսամյակում օգտվել է 283 հազար ուղևոր

ՀԿԵ-ի ծառայություններից 2011թ. առաջին կիսամյակում օգտվել է 283 հազար ուղևոր

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ծառայություններից 2011թ. առաջին կիսամյակում օգտվել է 283,1 հազ.ուղևոր, ինչը 29,4% պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ:

Միևնույն ժամանակ, 2010 թ. հունվար-հունիս ամիսների հետ համամատ 29,7% աճել է ՀԿԵ-ի միջազգային ուղևորափոխադրումների ծավալը: 2011 թ. առաջին կիսամյակում միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 13,1 հազ. ուղևոր, ինչը 61,7% գերազանցում է նախատեսվող ցուցանիշից, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

ՀԿԵ-ի ուղևորափոխադրումների ծավալի կրճատումը առաջին կիսամյակում պայմանավորված է մերձքաղաքային հաղորդակցությունում տեղափոխված ուղևորների թվի 30,9%-ով նվազմամբ: 2011 թ. առաջին կիսամյակում մերձքաղաքային հաղորդակցությունում տեղափոխվել է 270 հազ. ուղևոր, ինչը 29,2% պակաս է հունվար-հունիս ամիսների համար նախատեսվող ցուցանիշից:

Մերձքաղաքային հաղորդակցությունում ուղևորափոխադրումների ծավալի կրճատման հիմնական պատճառն է՝ տարվա սկզբին Արարատի և Արմավիրի ուղղություններով գործող երկու տակտային գնացքների վերացումը: Այժմ համայնքների ղեկավարերի խնդրանքով տակտային գնացքների աշխատանքը կվերսկսվի, ինչը դրական է ազդելու ՀԿԵ-ի ուղևորափոխադրումների դինամիկային:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---