Բյուրականի աստղադիտարանի տնօրենը սխալ է համարում գիտպետկոմի եզրակացությունը իրենց ծախսերի մասին

Բյուրականի աստղադիտարանի տնօրենը սխալ է համարում գիտպետկոմի եզրակացությունը իրենց ծախսերի մասին

PanARMENIAN.Net - Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը այսօր լրագրողներին հայտարարեց, որ աստղադիտարանը ոչ մի ֆինանսական խախտում չի արել: Ըստ նրա, գիտպետկոմի ստուգայցը, որը արվել է հունիսի վերջից հուլիսի սկիզբը ընկած ժամանակահատվածում, արձանագրել է, որ 5 մլն դրամ աստղադիտարանը օգտագործել է ոչ նպատակային և 1 մլն դրամ նպատակային: Հարությունյանի խոսքով, անցած տարվա դեկտեմբերին հայ-ֆրանսիական նախագծի երեք դրամաշնորհ է հատկացվել աստղադիտարանին, իսկ այս տարվա սկզբին ուշացել է պետական ֆինանսավորումը: Այդ դրամաշնորհներով լուծվել է հոսանքի և աշխատողների աշխատավարձի հարցը, իսկ երբ գումարը պետությունից տրամադրվել է, նրանք գումարը վերադարձրել են հիմնադրամ: Բացի դրանից, Հարությունյանի խոսքով, դրամաշնորհի մեջ նշված չէ, թե որ մասը ինչի վրա է ծախսվել, հետևաբար չկա նաև «նպատակային կամ ոչ նպատակային ծախս» հասկացությունը:

Բյուրականի աստղադիտարանում կա 68 հաստիքային աշխատող և 18 ոչ հաստիքային: 50 հա տարածքում կա 60 շինություն, դրանով է Հարությունյանը բացատրում տնտեսական մասում աշխատողների մեծ թիվը:

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը շեշտեց, որ Հայաստանի աստղադիտարանը շահել է «Անսեֆ» հիմնադրամի 25 դրամաշնորհներից 4-ը, Հայ-ֆրանսիական հիմնադրամի 10 դրամաշնորհներիվ 3-ը, սակայն հայաստանյան 110 դրամաշնորհային ծրագրերից Բյուրականի աստղադիտարանը ոչ մեկը չի շահել: «Այս ամենի հետ մեկտեղ Բյուրականի աստղադիտարանը երկու մեծ գործ է արել: Մեր մշակված ծրագրով այսօր հայտնաբերվել են ինֆրակարմիր գալակտիկաների ռեկորդային քանակ, և ԱՄՆ-ում հայտնաբերվում են փոփոխական աստղեր, որոնք սովորաբար պատահական են հայտնաբերվում», - ասաց Միքայելյանը:

4  21.07.11 - Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի եւ Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---