Վիգեն Հայկազյան. Քվեարկությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում արդարության հաղթանակն է21 հուլիսի 2011 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Քվեարկությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, որով Թուրքիային պարտադրում են վերադարձնել տերերին քրիստոնեական եկեղեցիները, արդարության հաղթանակն էր անարդարության հանդեպ»,-հայտարարել է ԱՄՆ Արևելյան թեմի միջեկեղեցական կապերի պատասխանատու, արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանը: «Ես հուսով եմ, որ սա Թուրքիայում հայկական քրիստոնեական ժառանգության պահպանմանն ուղղված բազմաքիվ քայլերից առաջինն է»,-ասել է արքեպիսկոպոսը: Կոմիտեի բոլոր անդամներին ուղղված նամակում Ամերիկայի հայկական համագումարը (AAA) ՀԱԵ Արևելյան և Արևմտյան թեմերի հետ միասին ընդգծել էին Թուրքիայի քրիստոնյա համայնքների աղետալի վիճակը: Իր հերթին AAA գործադիր տնօրեն Բրայան Արդունին նշել է, որ համագումարը բարձր է գնահատում կոնգրեսականներ Հովարդ Բերմանի ու Էդ Ռոյսի գործունեությունն ուղղումների ընդունման գործում: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Հովարդ Բերմանը կոնգրեսական Էդ Ռոյսի հետ միասին ներկայացրել է թիվ 306 բանաձևը «Եկեղեցիները վերադարձնելու մասին», որով կոչ է արվում Թուրքիային դադարեցնել խտրական քաղաքականությունը քրիստոնյա բնակչության հանդեպ: Բանաձևին արդեն սատարում է 31 կոնգրեսական: Բերմանը նաև Հայոց ցեղասպանության մասին թիվ 304 բանաձևի կողմնակից է, որն օրերս նույնպես ներկայացվել է Ներկայացուցիչների պալատ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |