Ադրբեջանում խոստովանեցին, որ շահագրգռված չեն Մադրիդյան սկզբունքների իրագործման մեջ![]() 21 հուլիսի 2011 - 20:44 AMT PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերից մեկը չի հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից: Բացառված չէ, որ բանակցություններում որոշ ժամանակ դադար կլինի, բայց հետո դրանք կշարունակվեն այլ սկզբունքների հիման վրա»,- ասել է ադրբեջանական քաղաքագետ Արֆի Յունուսը: Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահը Կազան է բերել 10 առաջարկներ Մադրիդյան սկզբունքների հետ կապված, որոնք «կարող վերաբերվում էին տարածաշրջանում Ռուսաստանի դերին, խաղաղապահների մասին հարցին, Լաչինի միջանցքին և հանրաքվեին»: Յունուսի կարծիքով Ադրբեջանը շահագրգռված չէ Մադրիդյան սկզբունքների իրագործման մեջ առանց ուղղումները հաշվի առնելու, քանի որ դա սպառնում է Լեռնային Ղարաբաղի կորստով, հաղորդում է SalamNews-ը: Այդ 10 դիտողությունները, որոնցով Ալիևը հանդես է եկել վերջին պահին, դարձել են Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ձախողման պատճառը: ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |