Մարտիրոսյանի ու Անգուլոյի մենամարտում կորոշվի առաջին միջին քաշային կարգի տիտղոսի հավակնորդը

PanARMENIAN.Net - Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) կարգադրություն է ընդունել WBC Silver տիտղոսակիր ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանի ու մեքսիկացի Ալֆրեդո Անգուլոյի մինջև բանակցությունների նախապատրաստման վերաբերյալ՝ նպատակ ունենալով նրանց մենամարտում որոշել առաջին միջին քաշային կարգի տիտղոսի հավակնորդին: Այժմ առաջին միջին քաշային կարգում WBC չեմպիոնի տիտղոսը պատկանում է մեքսիկացի Սաուլ Ալվարեսին:

Եթե կողմերը համաձայնության չգան մինչև օգոստոսի 19-ը, այն ժամանակ մենամարտի լուծման հարցով կզբաղվի WBC գործադիր կոմիտեն Մեխիկոյում, հաղորդում է box-club.ru-ն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---