ԵՄ-ն պատրաստ է և ցանկանում է մասնակցել ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը![]() 22 հուլիսի 2011 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը ձգտում է ակտիվացնել ջանքերը և ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Ինչպես հայտարարել է Արևելյան գործընկերության քաղաքականության և ընդլայման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, տվյալ պահին ավելի շատ միջոցներ են հատկացվում հակամարտող գոտիներում վստահության միջոցներն ամրապնդելու համար: Սակայն, Ֆյուլեի խոսքով, դա ընդամենն առաջին քայլն է: Հետագայում Բրյուսելը կարող է և ցանկանում է ավելի անել: Ինչպես նշել է Ֆյուլեն, Եվրամիությունը հայտարարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ մասնակցելու ցանկության և պատրաստակամության մասին: Ֆյուլեն նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխության հարցը չի քննարկվում: Նրա խոսքով, ներկա փուլում հենց ՄԽ-ն և հակամարտող կողմերը պետք է պայմաններ ստեղծեն ԵՄ-ին այդ գործընթացի մեջ ընդգրկելու համար: Եվրամիությունը բացի վստահության միջոցներն ամրապնդելուց նաև կարող է մշակել ավելի իրական օգնության փաթեթ, բայց միայն այն բանից հետո, երբ կողմերը կհանգեն համաձայնության: ԵՄ-ն պատրաստ է օգնել նաև ենթակառուցվածքի վերականգնման մեջ, հաղորդում է AZE.az՝ մեջբերելով «Ազատություն» ռադիոկայանը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |