Բյուրականում մեկնարկել է «Բազե-2011»-ը՝ նոր ձևաչափով և մասնակիցների ռեկորդային քանակով22 հուլիսի 2011 - 22:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Բյուրականում բացել է «Բազե-2011»-ը: Իր խոսքում վարչապետը ողջունել է ճամբարի մասնակիցներին՝ նշելով, որ «Բազեն» ոչ միայն միավորում է երիտասարդներին, այլ նաև առանձնահատուկ մթնոլոտ է ստեղծում: Իր հերթին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ հուլիսի 22-31-ը «Բազեին» կմասնակցեն 660 երիտասարդներ Երևանից ու Հայաստանի մարզերից երեք հերթափոխով՝ 220-ական մարդ: Յուրաքանչյուր հերթափոխը խորհրդանշում է հայկական դրոշի գույներից մեկը: Իսկ օգոստոսի 20-24 Ծաղկաձորում տեղի կունենա «Բազեի» ավանդական հավաքը, որին կմասնակցեն նաև երիտասարդներ Արցախից, Ջավախքից, Սփյուռքից, ինչպես նաև Հայաստանի բուհերի ուսանողներ: «Բազեն» կավարտվի մեծ գալա-համերգով Երևանի Ազատության հրապարակում: Ավագյանը նշել է, որ «Բազեի» նպատակը մեկն է. «Միավորել երիտասարդներին և ավելի ներկայացուցչական դարձանել այն»: Նա հավելել է նաև, որ «Բազեի» բանակումների ընթացքում մեծ ուշադրություն կդարձվի ռազմահայրենասիրական մասին: Նա հայտնել է, որ «Բազե-2011»-ի շրջանակներում առանձին միջոցառումներով կնշվեն Գարեգին Նժդեհի, Մեսրոբ Մաշտոցի, Առնո Բաբաջանյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Միսաք Մեծարենցի ու Գրիգոր Զոհրապի հոբելյանները: Բացմանը ներկա էին նաև կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, ինչպես նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Ճամբարը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, պաշտպանության նախարարության աջակցությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |