Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը 15-րդ տուրից հետո «Ուլիսն» է![]() 25 հուլիսի 2011 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Մոտ մեկ ամիս տևած ընդմիջումից հետո վերսկսվեց Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը: 15-րդ տուրից հետո առաջնության առաջատարը փոխվեց: Նվազագույն հաշվով հաղթելով «Գանձասարին»՝ «Ուլիսը» բարձարացավ առաջին տեղը, «Գանձասարը» հայտնվեց երկրորդ տեղում 29 միավորով: «Փյունիկը» ոչ ոքի խաղաց «Իմպուլսի» հետ՝ 1:1, առաջինը հաշիվը բացեցին Դիլիջանի ներկայացուցիչները, աչքի ընկավ Սամվել Հակոբյանը: Սակայն, 8 րոպե անց Հովհաննես Հովհաննիսյանը հավասարեցրեց հաշիվը: «Փյունիկը» վաստակել է մեկ միավոր և եզրափակում է առաջատարների եռյակը: «Միկան» 4:1 հաշվով ջախջախեց «Շիրակին», իսկ «Բանանցը» 5 անպատասխան գոլ ուղարկեց «Արարատի» դարպասը: 16-րդ տուրի խաղերը տեղի կունենան հուլիսի 30 և 31: «Արարատը» կընդունի «Միկային», «Բանանցը»՝ «Ուլիսին», «Շիրակը»՝ «Իմպուլսին», իսկ «Փյունիկը»՝ «Գանձասարին»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |