Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարողանում պայմանավորվել «Շախ Դենիզ» հանքավայրի գազի վաճառքի մասին![]() 25 հուլիսի 2011 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարողանում պայմանավորվել «Շախ Դենիզ» հանքավայրի գազի վաճառքի իրավաբանական բաղադրիչի մասին: Այդ մասին Բաքվում ասել է SOCAR (Ադրբեջանի Պետական նավթային ընկերություն) օտարերկրյա ներդրումների վարչության ղեկավար Վագիֆ Ալիևը թուրք լրագրողների հետ հանդիպմանը, գրում է Today' zaman-ը: Ըստ նրա, կողմերն ավարտեցին բանակցությունները պայմանագրի հիմնական հարցերի շուրք, ներառյալ տարանցման վճարը, գազի ծավալներն ու տեղափոխման տարբերակները: Սակայն իրավաբանական տարաձայնությունները դեռևս զսպում են համաձայնագրի կնքումը: Ըստ Ալիևի, «Շախ Դենիզ-2» նախագծի ներդրումները կարող են կազմել 25-30 մլն դոլար և պետք է երաշխիք ունենան: «Պայմանագիրը կանոնակարգող իրավական նորմեր կարող են հանդիսանալ բրիտանական ու շվեյցարական նորմերը»,-ասել է Ալիևը: Ըստ նրա, համաձայնագիրը BOTAS-ի հետ, որ ստորագրվել է նախորդ տարի, կանոնակարգվում է բրիտանական իրավական նորմերով: «Շախ Դենիզ» հանքավայրի պաշարները գնահատվում են 1,2 տրիլիոն խմ մետր գազ: Ըստ պայմանագրի, Թուրքիան ամեն տարի պետք է 6,6 մլրդ խմ գազ ձեռք բերի Ադրբեջանից: Երկրորդ փուլից Թուրքիա գազի առաքումը կկազմի 6 մլրդ խմ գազ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |