Նպաստ ստացող ընտանիքների թվի կրճատման հաշվին Հայաստանի պետբյուջե է վերադարձվել 2,7 մլրդ դրամ

Նպաստ ստացող ընտանիքների թվի կրճատման հաշվին Հայաստանի պետբյուջե է վերադարձվել 2,7 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության որոշմամբ 2011թ. հունվարից վերանայվել են անապահով ընտանիքների պայմանները, որոնք սոցիալական նպաստ են ստանում: Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կատարել է անհրաժեշտ տվյալների պարզաբանման աշխատանք այն տեղեկատվության հիման վրա, որն առկա է Պետռեգիստրում, Անշարժ գույքի պետական կադաստրում և այլ համապատասխան կառույցներում, որի արդյունքում պետությունից սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը 102 000-ից դարձել է 92 698, իսկ 3000 ընտանիքների մասին տվյալներն ամբողջովին զրոյացվել են: Ինչպես հաղորդել է հուլիսի 25-ին կառավարության մամլո կենտրոնում Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, նպաստ ստացող ընտանիքների թիվը կրճատելու հաշվին Հայաստանի պետբյուջե է վերադարձվել 2,7 մլրդ դրամ:

Նրա խոսքով, այս ճանապարհին սոցիալական ծառայությունների աշխատակիցները բախվել են քաղաքացիների մի շարք դժգոհությունների հետ, մասնավորապես, ընտանեկան նպաստներ ստանում էին մարդիկ, որոնց մոտ չէր համընկնում փաստացի և իրավաբանական բնակության հասցեն: Եղել են մարդիկ, ովքեր կեղծ տվյալներ են ներկայացրել իրենց ընտանիքների սոցիալական դրության մասին և նպաստ են ստացել: «Այս դեպքում ստուգումների արդյունքում հաջողվել է խնայել շուրջ 600 մլն դրամ»,- ասել է նախարարը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---